Ռուսաստանը Սիրիայում առաջին ավիահարվածն է հասցրել: Այս մասին CNN-ին հայտնել է, իր սեփական աղբյուրը:
Նշվում է, որ ավիահարվածները հասցվել են երկրի արևմտյան Հոմս նահանգի շրջանում: Ինչպես հայտնում է Reuters-ը, կա 27 զոհ: Զոհերի շարքում կա նաև 6 երեխա: Բացի այդ, տասնյակ մարդիկ ծանր վիրավորվել են:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ Զինված ուժերն արտերկրում օգտագործելու առաջարկով հանդես էր եկել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դաշնային խորհուրդը տվել էր համապատասխան թույլտվությունը: