ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մոտ 25 տարի շարունակ բժշկի նշանակմամբ օգտագործում եմ հատուկ բաղադրատոմսով դեղ, որի չափաբաժնում կա նաեւ հոգեմետ դեղ: Այն համապատասխան բաղադրատոմսով անվճար պատրաստում է դեղատունը: Վերջերս լսել եմ, որ կառավարության որոշմամբ հոգեմետ դեղերը տալու իրավունք ունեն ոչ թե դեղատները, այլ միայն հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները: Ուզում եմ իմանալ` այսուհետ պոլիկլինիկան է պատրաստելու, թե դեղատունը, եւ տվյալ դեպքում հոգեմետ դեղը ով է տրամադրելու եւ ինչպես:

Արտաշես Գալստյան (56 տարեկան, տնտեսագետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Արտաշես Գալստյանի հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հոգեկան հիվանդությունների (հոգեմետ դեղեր)» թիվ 1717-Ն որոշման համաձայն` հիվանդներին դեղերն անվճար տրվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկների միջոցով՝ անկախ հաշմանդամության կարգ ունենալուց:
Հայտնում եմ, որ հոգեմետ դեղերը դեղատնից բաց են թողնվում ՀՀ կառավարության 14.08.2001թ. N 759 որոշմամբ հաստատված N2 դեղատոմսային ձեւաթղթով, որը նախատեսված է հոգեմետ նյութեր պարունակող դեղերի համար:

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան  

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողը փոփոխությունների մասին է հարցնում: Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչն ըստ երեւույթին փոփոխություններից դեռեւս անտեղյակ է ու ներկայացնում է միայն գործող կարգը: Հուսանք, որ փոփոխությունները, որոնք ակնհայտորեն խառնաշփոթի են հանգեցնելու, հնարավորինս կերկարաձգվեն:




Լրահոս