Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի Զագրեբի «Դինամո»-ի դեմ խաղին, որի ժամանակ գոլի հեղինակ էր դարձել:
«Մենք ճկուն էինք գործում հարձակման գծում և լավ էինք օգտագործում ազատ գոտիները: Դա կարևոր էր: Մրցակիցը պաշտպանվում էր 10 հոգով:
Արագ գոլերը ոգևորեցին մեզ, կարող ենք գոհ լինել, քանի որ կարևորագույն երեք միավոր վաստակելն է »,- նշել է Գյոտցեն: