Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Լիվերպուլ»-ը վաղը հյուրընկալելու է «Սիոն»-ին:
Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը որոշել է հանգստանալու հնարավորություն տալ հարձակվող Դանիել Սթարիջին:
«Reuters»-ը հայտնում է, որ Ռոջերսը նման որոշում է կայացրել, քանի որ խաղից 3 օր անց լիվերպուլյան դերբին է «Էվերթոնի» հետ:
Հիշեցնենք, որ ԵԼ-ի առաջին տուրում «Լիվերպուլը» 1:1 է ավարտել «Բորդոյի» հետ հանդիպումը: