ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանձնվեցին «Տաշիր Գրուպ»-ին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում որոշում կայացվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանձնել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, որը պատկանում է «Տաշիր Գրուպ»-ին:

Հիմնական զեկուցող Սեդա Շահինյանը նշեց, որ իրենց դիմել է «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը, հայտնելով, որ մտադիր է վաճառել իրեն պատկանող 100 տոկոս բաժնետոմսերը:

Հավելենք, որ երեկ «Տաշիր գրուպ»-ը հայտարարություն էր տարածել, նշելով, որ գնում է ՀԷՑ 100 տոկոս բաժնետոմսերը:

 




Լրահոս