Արդեն հայտնել էինք, որ «Տաշիր գրուպ»-ին պատկանող «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը ստացել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնեմասերը: Հայտնի է, որ այդ ընկերությունը գրանցված է օֆշորում: Այսօր լրագրողները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանից հետաքրքրվեցին` այդ հանգամանքը չի՞ անհանգստացնում:
Նա նշեց, որ այդ առումով մտահոգություն չունի և հավելեց, որ այդ հանգամանքը չի խանգարում: Որպես օրինակ Արաբաջյանը բերեց տարիներ առաջ գործող մի ընկերության, որը նույնպես գրանցված էր օֆշորում, սակայն արդյունավետ կառավարում էր իրականացնում:
«Իրավական առումով նույնպես որևէ սահմանափակում չկա: Կա նաև երաշխավորող երրորդ կողմ», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան