Եթե որևէ պայման չկատարվի կողմերի միջև, ապա պայմանագիրը ետ կկանչվի. ՀԾԿՀ անդամ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնորդ կողմը պետք է կատարի բոլոր այն պարտավորությունները, որոնք առկա էին դեռևս 2002թ. կնքված պայմանագրով: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀԷՑ-ի վաճառքին, այս մասին նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը:

«Եթե որևէ պայման չկատարվի կողմերի միջև, ապա պայմանագիրը ետ կկանչվի: Հանձնաժողովն այսօր տվեց այդ գործարքի թույլտվությունը, մենք որոշմամբ ամրագրել ենք, որ սեղմ ժամկետներում կնքված համաձայնագրերը ներկայացվեն հանձնաժողով», -ընդգծեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս