Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն, ընդհանուր առմամբ խփելով 324 գոլ, չնայած նրան, որ պաշտոնապես պորտուգալացին իր հաշվին ունի 323 գոլ՝ նույնքան, որքան լեգենդար հարձակվող Ռաուլը։
«Սերուցքայինները» վստահ են, որ 2010 թվականին «Ռեալ Սոսյեդադի» դեմ կայացած խաղում Պեպեի հաշվին գրանցած վիճահարույց գոլը իրականում հեղինակել է Ռոնալդուն։ Ակումբային ռեկորդ գրանցելու համար «Ոսկե գնդակի» եռակի դափնեկրին անհրաժեշտ է եղել 308 հանդիպում։