Ոստիկանները Աշտարակում զենք-զինամթերք են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Գիտավան թաղամասի սկզբնամասում զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որում կար ատրճանակ, 9 մմ տրամաչափի 4 լիցքավորված պարկուճ` առանց գնդակի, և 23 մմ տրամաչափի 6 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս