Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց Կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 8 միլիոն 950 հազար դրամ` «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 5-ին` ժամը 17:00-ին, Մատենադարանին հարող տարածքում տեղի կունենան հիմնական միջոցառումները: Աշոտյանի խոսքով` նախարարությունը գումարը փոխանցելու է «Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ին: