Այսօր Ազատության հրապարակում «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը Սահմանադրական բարեփոխումների դեմ հանրահավաք էր կազմակերպել: Բայց, ինչպես երևում է, հանրահավաքին մասնակցելու մարդկանց ոգևորությունն այնքան էլ մեծ չէր, քանի որ Ազատության հրապարակը գրեթե դատարկ էր, որևէ եռուզեռ չէր նկատվում:
Armlur.am-ի հետ զրույցում «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահը հայտնեց, որ վստահ է իր ուժերին և պայքարելու է մինչև վերջ: Նրա փոխանցմամբ հանրահավաքները շարունակական են լինելու և հաջորդ հանրահավաքը կայանալու է հոկտեմբերի 15-ին Էջմիածնում:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան