Բորուսիան գոլ բաց թողեց ոչնչից. Թոմաս Տուխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է հունական ՊԱՕԿ-ի հետ խաղում ոչ-ոքի հաշիվը Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում։

«Չափազանց գոհ եմ։ Հիանալի խաղ ցուցադրինք՝ հատկապես առաջին կեսում։ Գոլ բաց թողեցինք ոչնչից»,- ասել է նա։

Մարզչի խոսքով` թիմը գերակայել է դաշտում և մրցակցին մինչև 80-րդ րոպեն թույլ չի տվել հարվածել դարպասին:

«Գիտենք, որ արագությունը եւ որակը վճռորոշ դեր խաղացին հանդիպման վերջում»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։




Լրահոս