Սիրիական ճգնաժամի լուծումն անհնար է առանց Ռուսաստանի. Մերկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի լուծումն անհնար է առանց Ռուսաստանի, հայտնում է Tvzvezda-ն:

Ելույթ ունենալով Գերմանիայի միավորման տարելիցին նվիրված միջոցառումներին՝ Մերկելը անդրադարձել է ներգաղթյալների խնդիրներին: Խնդրի լուծումը կառավարության ղեկավարը կապել է ահաբեկչության, մասնավորապես, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հաղթանակի հետ:

«Փախստականների հետ կապված խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ վերանան պատճառները, որոնք ստիպում են մարդկանց լքել իրենց տները, երբ նրանք կդադարեն վախենալ իրենց կյանքի համար և կապրեն խաղաղ աշխարհում: Եթե խոսենք Սիրիայի մասին, ապա այդ խնդիրները կարող են լուծվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ: Այլ կերպ չի կարող լինել»,-ընդգծել է Գերմանիայի կանցլերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Դաշնային Խորհուրդ՝ Սիրիայում ռուսական ավիացիայի գործարկման թույլտվության խնդրանքով:




Լրահոս