Փարիզում անցկացվում է «նորմանդական քառյակ»-ի առաջնորդների հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում անց է կացվում «Նորմանդական քառյակ»-ի առաջնորդների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը, փոխանցում է ТАСС-ը:

Աշխատանքային ծրագիրը սկսվել է Ելիսեյան պալատում Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպմամբ:

Ներկա պահին ընթանում են Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի բանակցությունները:

Նշենք, որ բանակցությունների հիմնական թեմաները Ուկրաինայի արևելքում իրավիճակը, Դոնբասում տեղական ընտրությունների անցկացումն են, ինչպես նաև միջազգային դիտորդների հասանելիության ապահովումը, շփման գծից ծանր զենքի դուսբերումը:

Հիշեցնենք, որ նախօրեին ուկրաինական կողմը տեղեկություններ էր տարածել այն մասին, թե, իբր, Մոսկվան Կիևին խնդրել է Պուտին-Պորոշենկո հանդիպման մասին, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այն մերժել է:




Լրահոս