Պուտինը «Գազպրոմի» համար տհաճ հանձնարարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Գազպրոմի» համար տհաճ հանձնարարական է տվել`Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից մեծ տրամաչափի խողովակներ գնելու վերաբերյալ դիմումի հիման վրա:

«Կա արձագանք, կա նախագահի հանձնարարականը, որը տհաճ է գազային ընկերության համար»,- մեջբերում է «Ինտերֆաքսը» Արտյոմևի խոսքերը:

Ավելի վաղ Արտյոմևը հայտնել էր, որ մտադրված է դիմել Ռուսաստանի նախագահին` բողոքելով «Գազպրոմի» կողմից մեծ տրամաչափի խողովակները թանկ արժեքով գնելու պատճառով: Մենք դիմել ենք «Գազպրոմի» ղեկավարությանը` մատնանշելով, որ բազմամիլիարդանոց գործարքը տվել են  միջնորդներին և ուշադրություն են դարձրել գնի ու այլ բաների վրա:

«Գազպրոմի» արձագանքը մենք չստացանք: Որոշումն արդեն ընդունված է, սակայն ես ևս մեկ անգամ կխորհրդակցեմ գործընկերներիս հետ. կամ կդիմենք նախագահին, կամ քրեական գործ կհարուցվի»,- սեպտեմբերի սկզբին հայտարարել էր Արտյոմևը:




Լրահոս