Իրենց ով էր խնդրել ապօրինի թանկացնել էլեկտրաէներգիան, որ հիմա էլ բարի քեռի խաղային. Մաքսիմ Սարգսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր պահանջներից ոչ մեկ ի սկզբանե չի եղել ո’չ ՀԷՑ-ի վաճառքը, ո’չ էլ հաշվարկները, որոնք արվեցին կեղծ փաստաթղթերի հիման վրա: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդատվական ընկերության եզրակացությանը և ՀԷՑ-ի վաճառքին, այս մասին նշեց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:

«Սահմանադրական բարեփոխումների ֆոնին կառավարությունը ամեն օր քնել-արթանանալով մի նոր հայտարարություն է անում: Դրա համար այս պահին ավելի վերլուծական փուլում ենք գտնվում: Մենք կողմ ենք դրական փոփոխություններին, բայց սուբսիդավորումը ոչինչ չասող գործընթաց է: Իրենց ով էր խնդրել ապօրինի թանկացնեին, որ հիմա էլ բարի քեռի խաղային», – նշեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս