Ղեկավարությունը պետք է ունենա զահլա և նվիրում ազգային շահերին. Լևոն Շիրինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով  վերջին շրջանում  տեղի ունեցող դեպքերին, քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց, որ յուրաքանչյուր պետության համար անհրաժեշտ է ոչ թե մեկ դաշնակից պետություն, այլ մի քանի խոշոր դաշնակից պետություն:

Նրա կարծիքով` եթե դաշնակիցը մեկն է, ապա այն մատերի վրա կարող է խաղացնել այդ պետությանը: «Որովհետև ամեն պետություն դաշնակից է փնտրում իրենց շահերը ռեալիզացնելու համար:  Եթե ունենանք մի քանի դաշնակից խոշոր պետություն, կունենանք ընտրության հնարավորություն»,-նշեց նա:

Բանախոսի խոսքով` մեր ղեկավարությունը  պետք է  ունենա զահլա, տրամադրություն և նվիրում ազգային շահերին:

Վերջինիս պնդմամբ Ռուսաստանը  մեր դաշնակիցն է, բայց այն Հայաստանին շատ անգամներ «քցել» է:

Անդրադառնալով շփման գծում խաղաղապահների տեղակայմանը` Շիրինյանը  նշեց, որ կատեգորիկ դեմ է դրան: «Կատեգորիկ դեմ եմ և կարծում եմ իշխանությունն նույնպես դեմ կլինի: Որևէ օտար սապոկի` կարմիր լինի,  կապույտ լինի,  մեր ամենահարազատ բարեկամի սապոկ չպիտի լինի մեր շփման գծում»,-ասաց նա:

Վերջինիս կարծիքով խաղաղապահները տեղադրվում են նաև կռիվներ սարքելու համար:

«Մենք իրավունք չունենք օտար ուժ տեղադրելու ՀԱՊԿ-ի անվան տակ, խաղաղապահի անվան տակ և այլն: Մենք մեր բանակի որակը պետք է բարձրացնենք և խաղաղապահների կարիք առհասարակ չունենանք» ,-եզրափակեց նա:

 




Լրահոս