Բլատերը չի լքի ՖԻՖԱ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը փաստաբանների միջոցով հայտարարել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը նախատեսված ժամկետից շուտ, քանի որ դա կհակասի կազմակերպության շահերին, փոխանցում է BBC-ն:

79-ամյա նախագահի կարծիքով՝ իր հրաժարականը չի նպաստի ՖԻՖԱ-ում իրականացվող բարեփոխումներին:

Ավելի վաղ ֆուտբոլային ասոցիացիայի հովանավորներ Coca-Cola-ն, Visa-ն, McDonald’s-ն ու Budweiser-ը հայտարարություն էին տարածել, որում խնդրել էին Բլատերին հրաժարական ներակայացնել: Նրանց կարծիքով՝ ՖԻՖԱ-ում Բլատերի ներկայությունը փչացնում է կազմակերպության հեղինակությունը:

Հիշեցնենք, որ Յոզեֆ Բլատերն ու նրա մի շարք ենթականեր մեղադրվում են կոռուպցիայի մեջ:

ՖԻՖԱ-ի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան 2016թ.-ի փետրվարին:




Լրահոս