Շուշան Պետրոսյանի քաղաքական գործունեությունը դեռ շատերի քինախինդ բերաններն է փակելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը.
“Լրատվամիջոցներից մեկն այսօր անհեթեթ լուր է տարածել ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի մասին:
Նույնիսկ չեմ ուզում կրկնել այդ անհեթեթությունը, նման լուրերն ուղղակի ծիծաղ են առաջացնում: Շուշանը մեր ժամանակների ամենատաղանդավոր արվեստագետներից է եւ հայրենապաշտ քաղաքացի, ով իր կենսագրությամբ է ապացուցել երկրին եւ ժողովրդին իր նվիրվածությունը: Նրա քաղաքական գործունեությունը դեռ շատերի քինախինդ բերաններն է փակելու ու լուրջ հաջողություններ է բերելու մեր երկրին: Նույնիսկ չկասկածեք:
Ուստի, չարախոսներին եւ դատարկախոսություն տարածողներին ի պատասխան ասեմ` մենք հպարտ ենք, որ նման հայրենասեր գործիչը մեր քաղաքական թիմի անդամ է”:




Լրահոս