Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել կազմակերպել պատվավոր միջոցառում՝ նվիրված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հերթական ռեկորդին,- տեղեկացնում է «Marca»-ն։
Այն կկայանա հոկտեմբերի 2-ին «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։ Դրան ներկա կլինեն ղեկավարությունը, մարզչական շտաբը եւ «Ռեալի» ֆուտբոլիստները։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը վերջերս դարձել էր ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով լեգենդար հարձակվող Ռաուլին։