Հայտնի է Վլադիմիր Կլիչկո-Թայսոն Ֆյուրի մենամարտի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի և բրիտանիացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիի մենամարտը կկայանա նոյեմբերի 28-ին գերմանական Դյուսելդորֆում, փոխանցում է BBC Sport-ը:

Մենամարտը պլանավորված էր անցկացնել հոկտեմբերի 24-ին, սակայն Կլիչկոյի՝ ձախ ոտքի վնասվածքի պատճառով այն հետաձգվել է:

Դրանից հետո Ֆյուրին հայտարարել է, որ Կլիչկոն վախկոտության պատճառով է հետաձգել հանդիպումը:

26-ամյա Ֆյուրին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 24 մարտերում հաղթանակ է տարել (18-ը՝ նոկաուտով), իսկ 39-ամյա Կլիչկոն՝ հաղթել է 64 մարտերում (53-ը՝ նոկաուտով) և կրել է 3 պարտություն՝ 67 մարտերում:




Լրահոս