ՆՐԱՆՑԻՑ ԲԱՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ի համարում «Ժողովուրդ»-ը հրապարակել էր «Չորրորդ իշխանություն» թերթի նախկին լրագրող Մարգարիտ Սարգսյանի հոդվածն այն մասին, որ «անկեղծության մի պահի, առաջին տպավորության ազդեցությամբ Վլադիմիր Գասպարյանը՝ Վովան, անձամբ է ինձ պատմել իր ապրումների մասին: Ոճիրի պահին, երբ Վազգենի արդեն անշնչացած մարմինը թեքված էր աթոռին, Վովան դիմել է «Երկրապահ»-ի պատգամավորներին` Մյասնիկին, Լեդիին, Մխիկին, Ծաղիկ Ռուբոյին, էլի մի քանիսին, որ օգնեն` Վազգենին գրկած դուրս հանեն, բայց նրանք ամենավերջին սրիկայի պես ուղղակի չեն մոտեցել: Եվ Վովան ստիպված է եղել մենակ, առանց Վազգենի «զինակիցների» դահլիճից դուրս հանել Վազգենին»: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այդ հրապարակման մեջ Հակոբ Հակոբյանի (Լեդի) եւ Մյասնիկ Մալխասյանի անունները պատահաբար, ինչ-որ թյուրիմացության արդյունքում են հայտնվել, ինչի համար հայցում ենք նրանց ներողամտությունը: Բանն այն է, որ արցախյան պատերազմի մասնակից Մալխասյանն ու Հակոբյանը պարզապես նկարագրված պահին այդտեղ չեն եղել:




Լրահոս