ԱՐԴԱՐԱՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա հունվարի 30-ին արդարացրել է ԲՀԿ-ական Ավետիք Դալլաքյանի որդուն՝ Վոլոդյա Դալլաքյանին: Հիշեցնենք, որ Մասիսում ԱԺ ընտրությունների նախընտրական լարվածությունը հանգեցրել էր ծեծկռտուքի, ինչն էլ ավարտվել էր կրակոցներով: Դրանց հեղինակները մի կողմից ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի կողմնակիցներն են եղել, մյուս կողմից` քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի որդին` Վոլոդյա Դալլաքյանը: Բայց չնայած դրան, Մ. Մուրադյանի կողմնակից, մեղադրյալ Համբարձում Իսաբեկի Հովհաննիսյանին նույն դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով է մեղավոր ճանաչել եւ նշանակել պատիժ 1 տարի ազատազրկման ժամկետով, ՀՀ քր. օր.-ի 69-րդ հոդվածի համաձայն նշանակված պատժին հաշվակցել Հ. Հովհաննիսյանի՝ նախնական կալանքի տակ գտնվելու 5 ամիս 15 օրը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 6 ամիս 15 օր ժամկետով:




Լրահոս