ՈՉ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդների միջանկյալ զեկույցները գնալով ավելի կոշտ են դառնում: Շաբաթ օրը հրապարակված հերթական միջանկյալ զեկույցում նշված է, օրինակ, հետեւյալը. «1988 տեղամասերից 1746-ն ունեն 300 եւ ավելի գրանցված ընտրողներ: Դրանցից 144-ում ընտրողների թիվը գերազանցել է 80 տոկոսը, որը թվում է անհավանականորեն բարձր, եւ նմանատիպ 115 տեղամասերում գործող նախագահը ստացել է քվեարկած ձայների ավելի քան 80 տոկոսը… 249 տեղամասեր, որտեղ ընտրողների մասնակցությունը 50 տոկոսից ցածր էր, պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի քան 50 տոկոսը 40 տեղամասերում, իսկ պարոն Հովհաննիսյանը ստացել է ավելի քան 50 տոկոս՝ 155 տեղամասերում»: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշեց, թե «Ժառանգություն» կուսակցությունն ընտրական հանձնաժողովներում ունեցել է իր անդամները, ընտրակեղծիքների մասին արձանագրություններ չի ներկայացրել, իսկ 1988 ընտրատեղամասերից միայն 40 տեղամասի վերաբերյալ է մատյաններում հատուկ գրառում կատարվել. «Եվ եթե վերլուծենք այս տեղեկատվությունը, կտեսնենք, որ չկա որեւէ խնդիր: Ես կարծում եմ` պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ»:




Լրահոս