Երեկ «Ժողովուրդ»-ին բավական ուշագրավ տեղեկություններ փոխանցվեցին այն մասին, որ իշխող կոալիցիայից հեռացած, իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար կազմն այս երկու օրերի ընթացքում հանդիպել է մի շարք լրագրողների եւ լրատվամիջոցների ղեկավարների հետ հատուկ առաքելությամբ: ԲՀԿ-ն խնդրել է լրագրողներից հատուկ ուշադրություն դարձնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործունեության վրա եւ բացասական հնչերանգներով նյութեր հրապարակել նրա դեմ` օգտագործելով հետընտրական զարգացումները: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, սակայն վերջինս հերքեց լուրը. «Կատարյալ անհեթեթություն է. ավելացնելու այլ բան չունեմ»:
ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈ՞ՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ