«5000 դրամ ո՛չ վերցրել են, ո՛չ ձայն տվել են, ո՛չ էլ չեն տվել… Ի՞նչ 5000 դրամի մասին է խոսքը, ես ասում եմ` մենք մեկ այլ առաջ ընտրություններ ենք արել: Գումար վերցնելը ո՛չ ազնիվ է, ո՛չ անազնիվ, այսինքն` գործընթացը չի եղել»:
Իսկապես, ի՞նչ 5000, ի՞նչ ընտրակաշառք, ի՞նչ անհետացող եւ ջնջվող, բայց չշահող կնիքներ, ի՞նչ ընտրակեղծիքներ, ի՞նչ կեղծված ցուցակներ, ի՞նչ լցոնումներ. մեր երկրում նման բաներ երբեք չեն եղել ու չկան, սա Հայաստանն է եւ վերջ: Ավելին, սա «Ապահով Հայաստանն» է, որտեղ կա միայն մեկ քայլ առաջ, երկու քայլ առաջ, 10 քայլ առաջ, տնտեսական աճ, երկնիշ թվերով տնտեսական աճ, քառանիշ ու հնգանիշ թվերով տնտեսական աճ եւ արտագաղթի ծավալների աճ` կրկին երկնիշ, եռանիշ, քառանիշ թվերով: Իսկ գումար վերցնելն ամեն դեպքում ազնիվ չէ, բայց անազնիվ էլ չէ, այսինքն` կարելի է վերցնել: