
«Իրականում Րաֆֆիի ստացած 539 հազար ձայներից մոտ 455 հազարը պատկանում է ԲՀԿ-ին, քանի որ վերջինը ստացել է ԱԺ ընտրություններում»:
Հետաքրքիր է, իսկ ՀՀԿ-ի ստացած ձայների 0 ամբողջ քանի՞ տասնորդական տոկոսն է իրականում պատկանում ՀՀԿ-ին եւ ոչ թե գողացված է ժողովրդից, քաղաքական ուժերից, կեղծված է կամ պարտադրված: Նման հաշվարկ Կարեն Ավագյանն արե՞լ է, թե՞ իր մաթեմատիկական գերազանց ունակությունները դրսեւորվում են միայն ընդդիմության ձայները հաշվելու դեպքում: Ցանկացած ոչ իշխանամետ քաղաքական ուժ ստանում է այնքան տոկոս ձայն, որքան որոշում է «խփել» ՀՀԿ նախագահը, եւ ՀՀԿ-ական պատգամավորն ընդդիմության ձայները հաշվելու փոխարեն ավելի լավ կլիներ` ուսումնասիրեր տոկոսների սկզբունքը եւ այնտեղ հաշվարկներ աներ: