«Տարվեցինք «կեղծ Րաֆֆիով» ու մի պահ մոռացանք Հրանտ Բագրատյանին»:
Էպոսագետը երեւի մոռացել է, որ տարվելով Րաֆֆիով` մոռացել են նաեւ իրեն` տիեզերքի արտակարգ եւ լիազոր դեսպանին, ավելին, մոռացել են իր տանը «կաֆել» ու մետլաղ խփողներին, որոնք զարմանալի պատահականությամբ դուրս եկան Պարույր Հայրիկյանի վրա կրակողները: Այս ամենը Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ մղվեց հետին պլան: Մոռացվեց նաեւ էպոսագետի խոստացված 81 տոկոսը, եւ առհասարակ մոռացվում է էպոսագետը, ում միակ փրկությունը «Ֆեյսբուք»-ն է. եթե այնտեղ էլ գրառումներ չանի եւ իր մասին չհիշեցնի, ապա մինչեւ 2018թ. այլեւս դժվար թե որեւէ մեկը հիշի: Թերեւս կհիշեն միայն իրավապահները` «կաֆել» ու մետլաղ խփողների հարցով: