Երեկ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Նեսթլե» ընկերության «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու բաղադրության փորձաքննության վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել: Այսպիսով՝ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են եւ երեխաների առողջության վրա որեւէ բացասական հետեւանք ունենալ չեն կարող:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ի վաղ առավոտյան Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում մահացել էին 3 ամսական երկվորյակ քույրեր` Մարիամ եւ Մերի Վարդանյանները: Նրանց հարազատները պնդում են, որ երեխաները թունավորվել են կաթի փոշուց: Նշենք, որ նրանք 1 ամսականից կերել են «Նեսթլե» ընկերության «Նեստոժեն» տեսակի մանկական սնունդը: Երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող մթերքների փորձաքննությունը շարունակվում է:
ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՆ ՍԵՌԱԲՌՆԱԿԱԼԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ