ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՈՒԺԵԼ ԵՆ
ԱՄՆ-ում Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ իրենց հաջողվել է լիովին բուժել ՄԻԱՎ-ով ծնված աղջկան: Բուժումը հաջողվել է` շնորհիվ սովորական դեղամիջոցային թերապիայի, որը նշանակել էին աղջկան հիվանդության զարգացման նախնական փուլում: Բուժումը սկսվել է երեխայի ծնվելուց 30 ժամ հետո եւ տեւել 18 ամիս: Թերապիան 10 ամիս ընդմիջելուց հետո` հերթական ստուգման ժամանակ, բժիշկները հայտնաբերել են, որ երեխան այլեւս ՄԻԱՎ վարակակիր չէ: Եթե հետագա ուսումնասիրությունները հաստատեն բուժման նման սխեմայի արդյունավետությունը, այն կարող է լայն տարածում ստանալ:

«ՄԻՍ-ՌՈՒՍԱՍՏԱՆ 2013»
Մեժդուրեչենսկ քաղաքի բնակիչ 18-ամյա ուսանողուհի Էլմիրա Աբդրազակովան արժանացել է «Միսս Ռուսաստան-2013» տիտղոսին: Մրցույթի հաղթողը ստացել է 1 մլն արժողությամբ թագն ու 100.000 դոլար դրամական պարգեւ: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Անաստասիա Յազիկովան Յարոսլավլից եւ Իրինա Տումանովան Կալմիկիայից: Նրանք հնարավորություն են ստացել կրթություն ստանալ աշխարհի ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատությունում:

ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է
Ինչպես գրում է Lifenews-ը, Մեծ Բրիտանիայի թագուհին Եղիսաբեթ 2-րդը հոսպիտալացվել է ստամոքսի խնդիրների պատճառով: 86-ամյա թագուհին երկու օր կանցկացնի Էդուարդ 7-րդ թագավորի անվան հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ: Նրա այս շաբաթվա բոլոր միջոցառումները, այդ թվում՝ Իտալիա այցը, չեղյալ կհայտարարվեն կամ կհետաձգվեն:

ԼՔԵԼ Է ՊԱՇՏՈՆԸ
«Ռուսական Gazeta.ru լրատվական կայքի գլխավոր խմբագիր Միխայիլ Կոտովը լքել է պաշտոնը՝ նշելով, որ հեռանում է սեփական ցանկության համաձայն»,-գրում է ԹջչսÿՊ-ը: Որոշ տվյալների համաձայն՝ Կոտովի հեռանալը պայմանավորված է լրատվամիջոցի նոր ղեկավարության հետ տարաձայնություններով: ԶԼՄ-ի գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեեւը հայտնել է, որ այս որոշումը բոլորի համար անսպասելի է եղել: Թե ով կզբաղեցնի թափուր պաշտոնը, դեռ հայտնի չէ: Կոտովը գլխավոր խմբագիր էր նշանակվել 2010-ի ամռանը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս