Մայիսին կայանալիք «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթին Գոռ Սուջյանը եւ Dorians խումբը կներկայանան «Lonely Planet» երգով: Մարտի 2-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հանդիսատեսը եւ ժյուրին 50/50 սկզբունքով ընտրեցին հենց այս երգը:
Հիշեցնենք, որ Գոռ Սուջյանը ծնվել է 1987թ. Հայաստանում: 2004թ. ավարտել է Երեւանի թիվ 119 միջնակարգ դպրոցը: 2006թ.-ից երգել է Երեւանի երաժշտական ակումբներում: 2008թ. Dorians ռոք խմբի մեներգիչն է: 2011թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին:
ԵՐԳՆ ԸՆՏՐՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ