Եթե որեվէ դեպք է արձանագրվել զորակոչի կամ ծառայության ընթացքում, դիմե՛ք մեզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Հարգելի լրագրողներ, կրկին դիմում եմ Ձեզ խնդրանքով: Ինչպես հասկանում եմ՝ հնարավոր չէ անտեսել դատական այն գործերը, որոնք կապ ունեն բանակի հետ: Բայց խնդրում եմ Ձեզ մեկ կամ երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքերը լուսաբանելիս կանխավ նշել, որ դրանք հին դատական գործեր են և ոչ թե նոր տեղի ունեցած դեպքեր, որպեսզի ընթերցողը թյուրիմացության մեջ չընկնի: Մարդիկ նմանաբնույթ նյութեր կարդալիս կարծում են, թե դեպքը ներկայումս է եղել բանակում: Անկեղծորեն հավատում եմ, որ որևէ լրատվամիջոց նման տպավորություն ստեղծելու չարակամ ցանկություն չունի: Եթե վերնագրում կամ նյութի սկզբում նշվի, որ այն վերաբերում է դատական գործին, ապա հոդվածը լրիվ այլ տպավորություն կթողնի: Նույնը վերաբերում է բանակում տեղի ունեցած այս կամ այն դեպքին, որի տեղեկությունը հստակ չէ, ճշտված չէ:
Պաշտպանական գերատեսչությունը նպատակ ունի էլ ավելի խորացնել լրատվամիջոցների հետ համագործակցությունը: Մենք փորձում ենք լինել առավելագույնս թափանցիկ և հասանելի: Եթե որևէ դեպք է արձանագրվել զորակոչի կամ ծառայության ընթացքում, անխտիր դիմեք մեզ: Կարծում եմ՝ մենք ապացուցել ենք, որ ոչ մի դեպք ու դիմում չի անտեսվում”:




Լրահոս