Իսլամիստները ոչնչացրել են Պամլիրայի Հաղթական կամարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիական Պալմիրա քաղաքում պայթեցրել են Հաղթական կամարը, փոխանցում է belta-ն:

Մ.թ. II դարի կամարի ոչնչացման համար ահաբեկիչները մեծ քանակությամբ պայթուցիկներ են կիրառել: Այն գտնվում էր առևտրային գլխավոր փողոցում:

Ավելի վաղ իսլամիստները Պալմիրայում հուղարկավորության աշտարակներ էին ոչնչացրել, որոնք կառուցվել էին մ.թ.ա. 103-44թթ.-ին:

Իսլամիստների կողմից գրավված Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներից է:




Լրահոս