Որ յանից էլ նստենք, նստած ենք էլի. Քանաքեռցի Տույի տրամադրությունը բարձր էր (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը՝ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) գործով դատական վճիռը: Դատարանն Արթուր Ղազարյանին դատապարտեց ազատազրկման` 1 տարի ժամկետով: Խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ: Պատժի սկիզբը համարվեց սույն թվականի հուլիսի 29-ը:

qanaqerci tuy (3)

Հիշեցնենք, որ Ա. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ/9X19/ տրամաչափի թվով 17 փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ:

Արթուր Ղազարյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը և միջնորդել դատարանին քննությունն անցկացնել արագացված ընթացակարգով: Միջնորդությունը բավարարվել էր: Արթուր Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

qanaqerci tuy (1)

Վճռի հրապարակումից հետո, դիմելով ներկաներին, Արթուր Ղազարյանը հայտարարեց, թե շուտով կհանդիպեն:

qanaqerci tuy (2)

 




Լրահոս