Բրենդեն Ռոջերսը պաշտոնից ազատվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլի» արդեն նախկին մարզիչ Բրենդեն Ռոջերսը պաշտոնից ազատվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել: Նա շնորհակալություն է հայտնել ակումբի ղեկավարությանը համատեղ աշխատանքի համար:

«Իհարկե, ես խիստ հիասթափված եմ, որ լքում եմ «Լիվերպուլը»: Ինձ համար մեծ պատիվ էր երեք տարի աշխատել աշխարհի լավագույն ակումբներից մեկում:

Ես ամեն օր աշխատել եմ, որպեսզի ակումբին կարողանամ տալ առավելագույնը, որպեսզի աճ գրանցեին տարբեր ֆուտբոլիստներ եւ թիմը ամբողջապես, որպեսզի «Լիվերպուլի» երկրպագուները հպարտանային իրենց սիրելի թիմով:

Անմոռանալի պահեր են եղել եւ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր խաղացողներին քրտնաջան աշխատանքի եւ նվիրվածության համար:Ընթացիկ կազմը ձեւավորման փուլում է, բայց կան իսկական տաղանդներ, խաղացողները համատեղ են աշխատում: Կարծում եմ, որ նրանք կշարունակեն առաջադիմել, իսկ հաջորդ մարզչին մաղթում եմ հաջողություն ընթացիկ մրցաշրջանում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լիվերպուլի» հաջողությանը նպատստող բոլոր մարդկանց: Կուզենայի առաջնացնել Ջոն Հենրիին, Թոմ Վերներին եւ Մայքլ Գորդոնին: Նրանք ինձ հրաշալի հնարավորություն են ընձեռել: Չնայած, որ մեր ճանապարհները բաժանվել են, բայց վստահ եմ, որ լավ հարաբերությունները կմնան»,- նշել է Ռոջերսը:




Լրահոս