«Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումն ԱԺ ձայների 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց: Որոշմանը դեմ էին քվեարկել
Արամ Մանուկյանը (ՀԱԿ), Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ), Լեւոն Զուրաբյանը (ՀԱԿ), Ստեփան Դեմիրճյանը (ՀԱԿ),

Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ):

Ինչպես նաև Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ) և Իշխան Խաչատրյանը (ՕԵԿ)

«Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշմանը ձեռնպահ էին քվեարկել Լեւոն Դոխոլյանը (ՕԵԿ), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ) և Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ)

Կային նաև պատգամավորներ, ովքեր «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշման քվեարկությանը բացակայել են: Այդ պատգամավորներն են
Գագիկ Ծառուկյանը (ԲՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Վարդան Օսկանյանը (ԲՀԿ),

Արթուր Գեւորգյանը (ՀՀԿ), Էդմոն Մարուքյանը (անկախ), Վահե Հովհաննիսյանը (ԲՀԿ)

Ստեփան Մարգարյանը(ԲՀԿ), Հայկ Խաչատրյանը(ԲՀԿ), Լյովա Խաչատրյանը(ԲՀԿ), Էլինար Վարդանյանը (ԲՀԿ):































