Տարվա ընթացքում իր կողմից աճեցված բերքն ու բարիքը լոռեցին ցուցադրության էր հանել մարզում ավանդական դարձած «Բերքի տոնին»: Որպես միջոցառման գլխավոր հովանավոր հանդես էր եկել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն իր դուստր ընկերության` ԱԳԲԱ Լիզինգի հետ միասին:
«Բերքի տոն» -ը սկսվեց մրցանակաբաշխությամբ. Լոռու մարզպետարանը և, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը` գյուղատնտեսական տարվա առաջատարներին խորհրդանշական նվերներ և պատվոգրեր հանձնեցին, գլխավոր մրցանակը ստացավ՝ Սպիտակ համայնքը:
«Այս տոնը գյուղացիների արարած բերքի արդյունքն է, գյուղացիներն են այս բերքը աճեցրել, ու այսօր բոլորս ուրախանում ենք իրենց ստեղծածով: Բնականաբար մենք չէինք կարող իրենց կողքին չլինել» ,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԼՈՌԻ մասնճյուղի կառավարիչ Ոսկան Զաքարյանը, իսկ ԱԳԲԱ Լիզինգ ընկերության տնօրեն Արսեն Բազիկյանը ընդգծեց, որ շատ կարևոր է, որ մենք կարողանում ենք մեր առանձնահատուկ լուծումներով օգտակար լինել հայ գյուղացուն` նրանց առաջարկելով նորարարական լուծումներ գյուղատնտեսության տարբեր ոլորտներում, հնարավորություն ընձեռելով նրանց բարձրացնել կատարվող աշխատանքների արդյունավետությունը և կրճատել կատարվող ծախսերը՝ մատուցելով բարձրակարգ լիզինգային ծառայություններ:
«Բերքի տոնին» ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առանձին տաղավարով էր ներկայացել, որտեղ բանկն իր առաջարկներն էր ներկայացնում ֆերմերներին: