Սպիտակ տունը հայտարարել է Սիրիայում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կոնֆլիկտի անհնարինության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում իրավիճակը չի հանգեցնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ հակամարտության, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, փոխանցում է РИА Новости-ն:

«Նախագահը բազմիցս նշել է, որ Սիրիայում իրավիճակը չի հանգեցնի այսպես կոչված «անուղղակի պատերազմի» ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև»,-ասել է նա:

Ընդ որում, Վաշինգտոնի կարծիքով՝ Սիրիայում Ռուսաստանի ռազմական օպերացիան դեռևս ներդրում չի համարվում «Իսլամական պետության» դեմ պայքարում:

«Սիրիայում ռուսական գործողությունները հակասում են միջազգային պայքարին, որը գլխավորում է Միացյալ Նահանգները»,-հավելել է Ջոշ Էռնեստը:




Լրահոս