Armlur.am-ը մշտապես անդրադարձել է խաղողագործների բողոքներին: Այսօր էլ ներկայացրել էինք Առատաշենի բնակչի պատմությունը, ով ևս խաղողի մթերման խնդրի առջև է կանգնել: Նա մեզ հետ զրույցում պահանջել էր գյուղնախարար Սերգո Կարապետյանին, որ վերջինս գա և տեսնի իրավիճակը:
Սակայն դրա փոխարեն Սերգո Կարապետյանը մեզ հետ զրույցում կրկին միայն խոստումներ տվեց, որ խաղողը մթերվում է, մթերվելու է և կմթերվի: Հետաքրքիր է, որ նույն հարցով նրան այսօր մոտեցան այլ լրատվամիջոցի ներկայացուցիչներ ևս , սակայն նրա պատասխանը անփոփոխ էր:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան