Քաղաքացին ստիպված է իր խաղողը խոզի կեր դարձնել. Արմավիրի մարզում պահանջում են գյուղնախարարին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի բնակիչ Արմեն Ամիրյանը  պատմեց, որ 5 տոննա խաղող է բարձել բեռնատարը, տարել Երեւանի Արարատ գինու օղու կոնյակի գործարանի Մասիսի մասնաճյուղ, որտեղ 1 շաբաթ սպասեցնելուց հետո տնօրինությունը հրաժարվել է մթերել: Պարզվում է, գործարանի մասնագետները բարձրանալով ավտոմեքենան, մի երկու վազի վրա փչացած հատիկներ են նկատում եւ հայտարարում, թե խաղողը փչացած է, չենք մթերումՙ:

Տեղեկացնենք, որ Երեւանի Արարատ գինու-կոնյակի-օղու գործարանի Մասիսի մասնաճյուղը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով իր կորած հեղինակությունը վերականգնելու անհաջող փորձեր է անում՝ պարբերաբար հանդիպելով ավտոճանապարհները փակող գյուղացիների հետ ու խոստումներ տալով:
Իսկ առատաշենցի Արմեն Ամիրյանի մայրը՝ տիկին Օվսանան, ArmLur.am-ին հայտնեց, որ իրենց 5 տոննա խաղողը բերել էր տուն, քանի որ վաճառելու հույս այլեւս չկա: Ստիպված կլինեն բերքի կեսը օղու վերածել, իսկ մյուս կեսը կդառնա խոզի կեր ընդամենը:

Մեկ այլ խաղողագործ էլ մեր թղթակցին խնդրեց գնալ իր խաղողի դաշտը, որտեղ ողկույզներից կախված էին խաղողի վազերը եւ գյուղացիները չգիտեն՝ հավաքեն խաղողն ի՞նչ անեն: Հավանաբար այն կմնա, կվերածվի չամիչի: Գյուղնախարարը թող գա, մի զոլ խաղող կտանք, թող ուտի»,- մեզ հետ զրույցում զայրացած ասաց խաղողագործ Կարեն Միքայելյանը:

Մանրամասները՝ ArmLur.am -ի տեսանյութում:




Լրահոս