ՃՈ-ն հատուկ կանխարգելիչ միջոցառումներ է կազմակերպելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրասպորտային պատահարների քանակը նվազեցնելու նպատակով այսուհետ հանրապետության ողջ տարածքում կազմակերպվելու են հատուկ կանխարգելիչ միջոցառումներ, որոնց գլխավոր նպատակն է հայտնաբերել և կանխել ՃՏՊ առաջացնող անմիջական պատճառները. հայտնում են ոստիկանությունից:
Հատուկ ուշադրություն է դարձվելու ղեկին ոչ սթափ գտնվելու փաստին, երթևեկության սահմանված արագության գերազանցմանը, փոխարինված համարանիշերով և գերհզոր ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների շահագործմանը:      
Ոստիկանությունը հետիոտներին և վարորդներին կրկին հորդորում է միմյանց նկատմամբ ցուցաբերել փոխադարձ հարգանք, լինել զիջող և կարգապահ:  
Ճանապարհային ոստիկանությունը բոլոր վարորդներին կոչ է անում ավտոմեքենան վարել ամրագոտիներով ամրակապված, լինել առավել զգոն և չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները:
Անցկացվող միջոցառումների ընթացքի մասին պարբերաբար կտրամադրվեն տեղեկություններ: 




Լրահոս