Իտալական «Միլան»-ի նախկին դարպասապահ Մարկո Ամելիան ընդունել է Լոնդոնի «Չելսի»-ի առաջարկը: Նա անգլիական ակումբի հետ կնքել է պայմանագիր:
«Տոնական ընթրիք Ամելիայի հետ «Չելսի» հետ պայմանագիր կնքելու առիթով։ Հաջողություն քեզ,- գրել է դարպասապահի գործակալ Պաստորելոն Ինստագրամի իր էջում։ 33-ամյա ֆուտբոլիստը «Միլան»-ից հեռացել էր 2014 թվականի ամռանը։