Reuters-ի նախկին խմբագիրը մեղադրվում է Anonymous-ի հաքերների հետ համագործակցության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Reuters լրատվական գործակալության նախկին խմբագիրը մեղավոր է ճանաչվել ամերիկյան Los Angeles Times թերթի կայքը կոտրելու նպատակով Anonymous հաքերային խմբավորման հետ համագործակցության մեջ, գրում է ТАСС-ը:

Հետաքննության տվյալների համաձայն՝ 28-ամյա Մեթյու Կիսը, ով 2010թ.-ին աշխատում էր Los Angeles Times-ին պատկանող The Tribune Company մեդիակորպորացիայում, աշխատանքից հեռանալուց հետո Anonymous-ին է փոխանցել ընկերության ծառայողական հաշիվների գաղտնաբառերը: Հաքերները հասանելիություն են ստացել և կոտրել թերթի կայքը՝ փոփոխություններ անելով հրապարակված հոդվածներում:

Մեթյու Քիսն աշխատանքի է ընդունվել Reuters գործակալությունում որպես խմբագիր, իսկ ազատվել է աշխատանքից 2013թ.-ին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել հաքերների հետ համաձայնության մասին լուրերը: Նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:




Լրահոս