
ՀՀԿ ԳՄ նիստը տեղի կունենա ոչ թե հինգշաբթի, այլ ուրբաթ, որովհետև հինգշաբթի օրը Սերժ Սարգսյանը կրկին Հայաստանում չի լինի: Մոսկվայից երեկ վերադառնալով, նա մարտի 14-ին մեկօրյա այցով մեկնելու է Բրյուսել` մասնակցելու ԵԺԿ գագաթաժողովին, որին չեն մասնակցելու հայաստանյան մյուս 2 ուժերը` ՕԵԿ-ն ու “Ժառանգությունը”. գագաթաժողովի ձևաչափը նախատեսում է անդամ երկրների ղեկավարների ու վարչապետների մասնակցություն: Սերժ Սարգսյանի հետ մեկնելու է նաև Արմեն Աշոտյանը: