
Երեկ “ՀԺ”-ի թղթակցին հայտնի է դարձել,որ մայիսի 5 ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններում`Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Դա, սակայն, այն պարագայում, եթե միասնական ցուցակի շուրջ բանակցությունները վերջնականապես տապալվեն: Այս օրերին քննարկվում է նաև` մինչև ընտրությունները հետընտրական դաշինքի մասին հայտարարություն անելու հնարավորությունը: