Հյուսիսային Արիզոնայի համալսարանի շենքի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է ABC News-ը:
Նշվում է, որ փոխհրաձգության արդյունքում զոհվել է մեկ մարդ, ևս 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Անհայտ անձը ձերբակալվել է:
Ահաբեկիչը կրակ է բացել շենքի մոտ, որտեղ գտնվել են Հունաստանի հետ կապված ուսանողական կազմակերպությունները:
Համալսարանում ավելի քան 20 հազար ուսանող է ուսանում: