«Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». նման վերնագրով հրապարակում է տպագրել Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն իր պաշտոնական պարբերականի առաջին էջում:
ՀՀ ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական կայքը (www.euro-ombudsman.org/) նույնպես տեղադրել է Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի`սահմանային գոտում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ արված խստորեն դատապարտող հայտարարությունը:
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի ամսագիրը տարածվում է աշխարհի շուրջ 50 երկրներում և միջազգային տասնյակ իրավապաշտպան կառույցներում, այդ թվում` նաև Ադրբեջանում: