Ամերիկացին բեռնախցիկի մեջ փորձել է ԱՄՆ տեղափոխել 39 անօրինական ներգաղթյալների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանները ձերբակալել են ամերիկյան Տեխաս նահանգի բնակչին, ով փորձել է իր բեռնատարի բեռնախցիկի մեջ ԱՄՆ տեղափոխել 39 անօրինական ներգաղթյալների, փոխանցում է Associated Press-ը:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ կասկածյալը ձերբակալվել է: Նրան են առաջադրվել երկրի տարածքում մարդկանց անօրինական տեղափոխման համար մեղադրանքները: Իշխանությունները հայտարարել են, որ Կենտրոնական Ամերիկայի 39 ներգաղթյալներ հայտնաբերվել են բեռնատարի կանգառում: Իրավապահ մարմինների աշխատակիցները ներգաղթյալներից շատերի մոտ թթվածնային անբավարարվածություն և ջրազրկում են հայտնաբերել:

Նշվում է, որ եթե տղամարդը մեղավոր ճանաչվի, ապա նրան կարող է 10 տարվա ազատազրկում սպառնալ:




Լրահոս