
Հոկտեմբերի 10-ին, ժամը 16.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանի 14-րդ փողոցի թիվ 38/1 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1958 թ. ծնված Ս. Ս.-ին դուրս են բերել վերելակից: