Ազգային բեմ` «Վարպետաց քաղաքում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարպետաց քաղաքի վերածված Էրեբունի փողոցում տոնական բազմաթիվ միջոցառումների շարքում առանձնանում ու տոնակատարության մասնակիցների ուշադրությունն ավել էր գրավում ազգային երաժշտության բեմը: Ժամը 15:00 –ից փողոցի ողջ երկայնքով լսելի էին այս բեմից տարածվող ազգային, ազգագրական ու հայրենասիրական երգեր` սիրված համույթների ու կատարողների մատուցմամբ:

Ազգային երգուպարի կատարողներին որոշ ժամանակ անց բեմահարթակում փոխարինեցին արդեն էստրադային ու հատկապես երևանյան երգերի երիտասարդ կատարողները ու բեմից արդեն հնչում էին Երևանին նվիրված ինչպես արդեն հայտնի ու սիրված, այնպես էլ նոր երգեր:




Լրահոս